Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Նի­կոլ Փա­շի­ն­յա­նի միակ հե­րո­սը Սերժ Սարգ­ս­յանն է

Նի­կոլ Փա­շի­ն­յա­նի միակ հե­րո­սը Սերժ Սարգ­ս­յանն է
21.04.2020 | 00:35
Ար­դեն ան­տա­նե­լի են դառ­նում երկ­րի վար­չա­պե­տի ա­մե­նօ­րյա ու ա­մեն­ժա­մյա սպառ­նա­լիք­նե­րը, իր խո­տան­ված, տա­պալ­ված քայ­լե­րի, ան­լուրջ պահ­ված­քի պատ­ճա­ռով «լայվ» ա­նելն ու հա­թա­թա­ներ տա­լը։ Նախօրեին հեր­թա­կան բռն­կումն էր։ Ե­թե իշ­խա­նու­թյու­նը մի ու­ղեր­ձի նկա­րա­հա­նու­մը չի կա­րող նոր­մալ գլուխ բե­րել, ին­չու՞ է Փա­շի­նյա­նը դրա հա­մար նո­րից անդ­րա­դառ­նում «վնգս­տա­ցող» դա­տա­վոր­նե­րին, գո­ղա­ցա­ծը կո­պեկ-կո­պեկ հետ բե­րե­լուն, դղյակ­ներ խլե­լուն և հա­վեր­ժա­կան ՍԴ-ին։ Վեր­ջին­ներս ի՞նչ մե­ղա­վոր են, որ քո թի­մում չկան վս­տա­հե­լի­ներ։ Ոչ մի ու­ժեղ իշ­խա­նու­թյուն չի կա­րող ձա­խող­վել նախ­կին­նե­րի «մնա­ցորդ­նե­րի» պատ­ճա­ռով։ Պետք չէ սե­փա­կան ձա­խո­ղում­նե­րը վե­րագ­րել նախ­կին ռե­ժի­մին կամ նրանց ժա­մա­նակ­նե­րից պե­տա­կան ա­պա­րա­տում աշ­խա­տող մարդ­կանց։ Ե­թե պե­տու­թյունն իր տե­ղում է, հա­մա­կար­գը, ինս­տի­տուտ­նե­րը ճիշտ աշ­խա­տում են, ոչ մե­կը չի կա­րող դուրս գալ պե­տու­թյան դեմ։
Սա­կայն ե­թե նախ­կի­նում թա­լա­նի, կո­ռուպ­ցիա­յի, հա­կա­հե­ղա­փո­խու­թյան մա­սին Նի­կոլ Փա­շի­նյա­նի բո­ցա­շունչ ե­լույթ­նե­րը հան­րա­յին ո­րո­շա­կի շեր­տի ա­կանջն էին շո­յում, այ­սօր դրանք ոչ միայն ո­չինչ չա­սող բա­ռեր են, այլև միայն հար­ցեր են ա­ռա­ջաց­նում։ Քա­ղա­քա­ցին ի­րա­վա­ցիո­րեն պն­դում է, որ «մուրճն» էլ, «ման­գաղն» էլ Փա­շի­նյա­նի ձեռ­քում են, ողջ օ­րեն­սդ­րա­կան դաշտն էլ սե­փա­կան քիմ­քին հա­ճո փո­խում ու վե­րաձևում են, էլ ի՞նչ է ու­զում Նի­կոլ Փա­շի­նյա­նը, որ կա­րո­ղա­նա կա­ռա­վա­րել։ Հնա­րա­վոր չէ ա­նընդ­հատ թի­րախ­ներ գտ­նել ու ան­հա­ջող կա­ռա­վար­ման մեղ­քը նրանց վրա բար­դել։ «Ե­կել է պե­տա­կան ա­պա­րա­տը Սեր­ժի մնա­ցորդ­նե­րից մաք­րե­լու ժա­մա­նա­կը»,- նախօրեին կր­կին հայ­տա­րա­րեց Փա­շի­նյա­նը։ Հայտ­նի ա­նեկ­դո­տի հան­գով՝ այս մարդն ու­րիշ հե­րո­սի ա­նուն չգի­տի՞։ Ինչ­քան ժա­մա­նակ պետք է Սերժն ու իր «մնա­ցորդ­նե­րը» քեզ հա­մար հե­րոս լի­նեն։ Իշ­խա­նա­փո­խու­թյուն ա­րե­ցիր` Սերժ Սարգ­սյա­նին ու «մնա­ցորդ­նե­րին» դարձ­նե­լով ազ­գի թշ­նա­մի­ներ, իշ­խա­նա­փո­խու­թյունն ա­վարտ­վեց, ա­մեն ա­միս մի քա­նի ան­գամ է­լի այդ «հե­րոս­նե­րը» դառ­նում են մե­ղա­վոր չհա­ջող­ված այս կամ այն քայ­լի հա­մար։ Տպա­վո­րու­թյուն է, որ ե­թե Սերժ Սարգ­սյա­նը չլի­նի, Նի­կոլ Փա­շի­նյա­նի իշ­խա­նու­թյու­նը մեկ օ­րում կտա­պալ­վի, նրա իշ­խա­նու­թյան ա­մե­նաա­մուր հե­նա­սյու­նը Սերժ Սարգ­սյանն է։ Միշտ կա նա, ում վրա կա­րե­լի է բար­դել չհա­ջող­ված կա­ռա­վար­ման մեղ­քը։ Ան­գամ Սերժ Սարգ­սյա­նի կա­ռա­վար­ման շր­ջա­նում սե­փա­կան թի­մա­կից­նե­րը նրան այս­քան չէին «հե­րո­սաց­նում», ա­մեն հար­ցում այս­քան մեծ ու­ժի գոր­ծոն չէին դարձ­նում, ինչն ա­մեն վայր­կյան ա­նում է Նի­կոլ Փա­շի­նյա­նը։
Ա­վե­լին` Սերժ Սարգ­սյա­նի գո­վազ­դով ոչ ոք այն­քան չի զբաղ­վել, որ­քան Նի­կոլ Փա­շի­նյա­նը։ Իսկ քա­ղա­քա­կա­նու­թյու­նում, ինչ­պես հայտ­նի է, սև PR-ն էլ PR է։
Ռու­զան ԽԱ­ՉԱՏ­ՐՅԱՆ
Դիտվել է՝ 4299

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ